Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի (ծածկագիր 18-34.3-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի (ծածկագիր 18-34.3-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2023 թվականի մայիսի 18-ից մինչև 2023 թվականի մայիսի 24-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. Դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3,Կառավարական շենք 2 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն (391 040) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 1,5,6,7,29-38,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 5,6,7,9,10-16,18,21,22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172251
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,6,10,13,14,16,28,29,30,31,32,33,34,36,39,43
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«Հանրային ծառայության մասին» օրենք հոդվածներ՝ 3, 4,7,8,9,31,32-46,50
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=173171
«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,10,12,14,15,28,36-44
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174044
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,6,9,10,12,14,16,17,18
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
«Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 8-12,15-19,21,25,26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=173821
«Նախադպրոցական կրթության մասին» օրենք հոդվածներ՝3-7,9-11,15-19,22-25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165013
Անի Թորոսյան «Համակարգչային հմտություններ (ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար)»
հղումը՝ https://escs.am/files/files/2022-06-02/a07bdba448bf7cdaf35b309d55a7cb67.pdf
«Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»
հղումը՝ https://bit.ly/3zfSglY
Ա. Ս. Մարգարյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1997
հղումը՝ http://publishing.ysu.am/files/18.pdf

  • Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) էլեկտրոնային փոստի հասցե՝ siranush.eloyan@escs.am: