Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ ֆինանսաբյուջետային վարչության մշակութային և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 18-35.4-Մ6-3) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան3, Կառավարական շենք N 2):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
  • Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (դիպլոմ).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց դրամ) է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության մշակութային և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 18-35.4-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրի հասցեն է՝ (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան3, Կառավարական շենք N 2):

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2023 թվականի մայիսի 19-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 599-659 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն management@escs.am Էլեկտրոնային փոստի հասցեին: