Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը հաստատելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշման նախագծերը: