Հիմնական գործառույթները՝

  1. Մասնակցում է լիցենզիա տալու, մերժելու դրա գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու աշխատանքների իրականացման աշխատանքներին,
  2. Մասնակցում է լիցենզավորված ուսումնական հաստատությունների էլեկտրոնային գրանցամատյանի վարման աշխատանքներին,
  3. Մասնակցում է փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

Կրթություն, որակավորման աստիճանը`

1) Առնվազն միջնակարգ կրթություն
2) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
3) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 11.05.2023 – 15.05.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 139776 /հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: