ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը ևս նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի շրջանակում մաքրվել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Խաչքարերի դաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքը։
Հուշարձանն ունի 219 ենթահուշարձան՝ 1 եկեղեցի (12-13 դդ․) և 218 խաչքար (5-20-րդ դդ․)։ 1266 թվակիր խաչքարը ցուցադրվում է Լուվրի թանգարանում, իսկ 1523 թվակիրը՝ Սարդարապատի ազգագրական թանգարանում։
Տարածքը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է, և պարբերաբար կազմակերպվում ու իրականացվում են մացառների և աղբի մաքրման աշխատանքներ։