Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) բարձրագույն կրթություն:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16։ Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com հասցեին, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184 կամ 0312-4-90-00-107։

2023 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: