ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։

Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։

Ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նավագախմբի հետ համերգ-դասախոսությամբ հանդես կգա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։

Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։