ՀՀ ԿԳՄՍՆ Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցը 2023 թ. մայիսի 13-ին կազմակերպում է «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորող աշակերտները։
Կոնֆերանսն ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական։ Գլխավոր զեկույցներով հանդես են գալու տարբեր գիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։ Խմբերում զեկուցողները լինելու են ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։
Կոնֆերանսի նպատակն է խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները՝ գիտահետազոտական աշխատանքի փորձով, ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և դրանց լուծման ժամանակակից մոտեցումներին, նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը, սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ, նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:
Բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ, իսկ ընտրված լավագույն ելույթներն արժանանալու են պատվոգրերի և մրցանակների։
Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 25-ն է:
Գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/NvDaLCsNyCkSi6Kd7:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +374 10 391 070 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-16:00-ը: