Աշխատանքային պարտականություններն են`

1.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործող իրավական ակտերի վերլուծությանը մասնակցություն:
2. Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի տպագրության և ազգային փոքրամասնությունների սովորողների համար դասագրքերի վերահրատարակման գործընթացի կազմակերպում /գնման հայտերի կազմում և պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության իրականացում/:
3. Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի մուտքագրման, հավաքագրման, հրամանների նախագծերի կազմման աշխատանքներում համագործակցություն ԿՏԱԿ-ի հետ:
4. «Հանրակրթության պետական չափորոշչով» պայմանավորված 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների սովորողների համար նոր դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքների, փորձագիտական խմբերի ձևավորման, առնչվող այլ գործընթացների համակարգում և իրականացում:
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի հանրակրթության վարչությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն:
6. Սովորողների էքստեռն փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպում, մեդալակիր շրջանավարտներին գերազանցության մեդալով պարգևատրման գործընթացի մասնակցություն:
7. Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքների կազմակերպում:
8. Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերի լուծման հետ կապված փաստաթղթերի և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կազմակերպում և իրականացում:
9. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սուբսիդավորման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտերի կազմում:
10. Քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսւմնասիրություն:
11.Չպլանավորված, այլ ընթացիկ աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
4.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,
6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։
7.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
8.Գրական հայերենի տիրապետում,
9.Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 8 (ութ) ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2023թ. ապրիլի 21-ը, 25-ը և 26-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):