ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում, հասցեն՝ ք. Արմավիր, Աբովյան 170: Տեղեկությունների համար զանգահարել 0237-2-37-09 հեռախոսահամարով, էլ. հասցե` arm855@mail.ru armavirimankcollege@mail.ru: