Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները:

Համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, կապահովի հետադարձ կապն արհեստավարժ և սկսնակ արվեստագետների ու ոլորտի մենեջերների միջև:

Համաժողովին կարող են մասնակցել`

  • թատրոնի ռեժիսորներ և դերասաններ,
  • պարուսույցներ և պարողներ,
  • կրկեսի տնօրեններ և արտիստներ,
  • գիտաժողովների և փառատոների կազմակերպիչներ,
  • տարբեր համալսարանների կատարողական արվեստի ֆակուլտետների դասախոսներ և ներկայացուցիչներ:

Համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է նամակ-հաղորդագրություն ուղարկել Info@physicalityinacting.com էլեկտրոնային հասցեին, հեռ.՝ 010-599-631, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն: