Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ կրթության ոլորտի երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

  1. Ապահովում է դպրոցականների նախասիրությունների, ունակությունների զարգացումը, երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումը և վարքի շեղումների կանխարգելումը:
  2. Կենտրոնի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության հանրամատչելիության, ազգային համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա,
  3. Մինչև 18 տարեկան սովորողների ստեղծագործական ունակությունների զարգացումը, հոգևոր, գեղագիտական, բնապահպանական և ֆիզիկական դաստիարակության ապահովումը՝ հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները, հակումներն ու ընդունակությունները:
  4. Դպրոցում ստացած գիտելիքների ամրապնդումն ու խորացումը, սովորողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապի ամրապնդումը, նրանց կարողությունների ու հմտությունների և ձեռներեցության զարգացումը...

/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) լրացված դիմում, ձևը կցվում է

2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է

3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)

4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)

5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)

6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն N 2 հասցեով` ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Դիմումները ընդունվում են 2023 թվականի մարտի 24-ից ապրիլի 13-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

«Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2023 թվականի ապրիլի 26-ին:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 1030-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 1030-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝ «Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 206

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723

ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշում

«ՀՀ պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «ՀՀ պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149386

«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 1,3,7, 10,26, 29,32-46,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174044

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

(առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

«Աշխատանքային օրենսգիրք

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

«Հանրակրթության մասին» օրենք հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165006

«Երեխայի իրավունքների մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165162

«Նախադպրոցական կրթության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165013

«Բարեվարքություն» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Հայեցակարգը պետք է`

1) լինի առավելագույնը 20 էջ.

2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.

3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով management@escs.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
  3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
  4. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումներն ընդունվում են 2023 թվականի մարտի 24-ից ապրիլի 13-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: