«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ նաև Ինստիտուտ) Խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ Երևանի թարոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել 65 տարին չլրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝
1) գիտական աստիճան,
2) առնվազն 5 (հինգ) տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում Ինստիտուտի Խորհրդի նախագահի անունով,
2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճեն (լուսանկարի, բնակության վայրի նշագրումով էջերը),
3) 2 գունավոր լուսանկար 35x45մմ չափի,
4) ինքնակենսագրություն (CV),
5) բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,
6) առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթուղթ կամ քաղվածք աշխատանքային գրքույկից,
7) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ,
8) երաշխավորագիր (ըստ հայեցողության),
9) հավակնորդի գործունեության ծրագիր` փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումն ու փաստաթղթերն (բնօրինակները համեմատվելու են պատճենների հետ և վերադարձվեն) ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը (ներառյալ), ժամը 10։00-13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերի)՝ Ինստիտուտի Խորհրդի քարտուղարի կողմից: Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 26, հեռ. 077-92-50-77:

Մրցույթը տեղի կունենա 2023 թականի ապրիլի 20-ին, ժամը 10:00-ին, Ինստիտուտի շենքում (ք. Երևան, Ամիրյան 26, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):