Աշխատանքային պարտականություններն են`

  1. Նորմատիվ իրավական ակտերի մշակում, լրամշակում, քննարկումների կազմակերպում և անցկացում, դրա իրականացման շրջանակում համագործակցւթյուն շահագրգիռ գերատեսչությունների, մարզպետարանների, հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ,
  2. նախագծերի հրապարակում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, հանրային քննարկումների կազմակերպում,
  3. այլ գերատեսչություններից ստացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրում, քննարկում և կարծիքի տրամադրում.
  4. հանրակրթության և արտադպրոցական կրթության ոլորտների բյուջետային և ՄԺԾԾ հայտերի կազմման աշխատանքներ.
  5. միջնաժամկետ ծախսային ծրագրի, տարեկան բյուջետային հայտի, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման աշխատանքներ.
  6. կրթության զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի միջոցառումների մասին հաշվետվությունների կազմման աշխատանքներ.
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան գործունեության ծրագրերի միջոցառումների մասին հաշվետվությունների կազմման աշխատանքներ.
  8. կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ստացված նամակների և առաջարկությունների ուսումնասիրում, հիմնախնդիրերի լուծման տարբերակների տրամադրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1. ՀՀ քաղաքացիություն,

2.Բարձրագույն կրթություն,

3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

4անրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,

6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։

  1. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  2. Գրական հայերենի տիրապետում,
  3. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 (երեք) ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2023թ. մարտի 27-29-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-59-96-59, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):