Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ստեղծվող դասագրքերի հրատարակման նպատակով « Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայտարարում է 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների դասագրքերի հրատարակման մրցույթ:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի գրասենյակ (հասցե՝ Երևան, Ռոստոմի 29/164/) մինչև 2023 թ. ապրիլի 20-ը, ժամը 15:00-ն: Հայտերի բացումը տեղի կունենա նույն օրը ժամը 15:15-ին: