Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համալսարանական մագիստրոսական ծրագրի» 2023-2024 թթ. ընդունելություն:

Ծրագիրը նախատեսված է ինչպես դիվանագետների, այնպես էլ միջազգայնագետի աստիճան ունեցող օտարերկրյա դիմորդների համար: Դասընթացը տևում է 9 ամիս (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. հունիսը):

Դասընթացը պատշաճ կերպով անցնելու համար անհրաժեշտ է DELE-ի կողմից հաստատված իսպաներենի B2 մակարդակի իմացություն։

Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված ս.թ. ապրիլի 1-ը ներառյալ:

Դիվանագետի համար դիմումը ձևակերպվում է Իսպանիայի դեսպանությանն ուղղված հայտագրի միջոցով։ Մնացած թեկնածուները դիմումը և փաստաթղթերը ներկայացնում են ինքնուրույն:

Թեկնածուները պետք է ծանոթ լինեն դասընթացի պայմաններին և լրացնեն ընդունելության ձևաթուղթը: Բոլոր փաստաթղթերը հասանելի են https://www.exteriores.gob.es/es/Ministerio/EscuelaDiplomatica/Paginas/Master/M%c3%a1ster-edici%c3%b3n-2023---2024.aspx կայքում: