Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 12-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի «Լեռնանցքի Մ․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր։

1․ Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը․

2)բարձրագույն կրթությունը։

2․ Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է՝

1)դիմում՝ լիազորված մարմնի ղեկավարի անունով(ձև N 2)․

2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․

3)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը)․

4)ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․

5)ինքնակենսագրություն (ձև N 3

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել նշանակման օրը։

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (հեռ.0322-4-01-61), հասցե՝ ք․ Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վաչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի մարտի 17-ից մինչև 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։

ՀՀ Լոռու մարզպետարան, ք․ Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ loriqartughar@mail.ru։