Ձևավորողի և սրբագրողի հիմնական գործառույթները՝

Հիմնադրամի մասին պատմող ծրագրերի բաներների, բուկլետների, մասնակցության վկայականների, շնորհակալագրերի ստեղծման, ինչպես նաև հիմնադրամի կողմից տպագրվող ձեռնարկների ձևավորման և սբագրման աշխատանքների իրականացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն:
2. Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
3.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
4. Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
6.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 14.03.2023 – 23.03.2023 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 100,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկա-յության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23.03.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մարտի 29-ին` ժամը 1100-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: