ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» միջոցառման կազմակերպման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է կազմակերպել իրազեկման արշավներ երիտասարդների շրջանում` մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման թեմայով: Հաղթող մասնակցին անհատույց կտրամադրվի դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2,582.40 (երկու միլիոն հինգ հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր (ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։

Հայտեր կարող են ներկայացնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին՝

  • Առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն.
  • Ծրագրի աշխատակազմի փորձառություն.
  • Ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի մարտի 22-ը՝ ժամը 12:00-ն: