Աշխատանքային պարտականություններն են՝

1) մասնակցում է հուշարձանների պահպանության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության մոնիթորինգի աշխատանքներին՝ Գեղարքունիքի, Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում.

2) Գեղարքունիքի, Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում մասնակցում և աջակցում է հուշարձանների պետական հաշվառման և փաստագրման աշխատանքներին, ներկայացնում առաջարկություն նոր հայտնաբերված հուշարձանին կարգավիճակ տրամադրելու համար.

3) Գեղարքունիքի, Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում մասնակցում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև հողային, շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների դադարեցման գործընթացին, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

4) Գեղարքունիքի, Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում իրականացնում է շրջայցեր հուշարձանների պահպանվածության վիճակը պարզելու նպատակով.

5) Գեղարքունիքի, Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում մասնակցում է հուշարձանների պահպանության զարգացման հնարավորությունների, դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի և կարգերի բարելավման վերաբերյալ ուսումնասիրության աշխատանքներին.

6) Գեղարքունիքի,Կոտայքի և ըստ անհրաժեշտության այլ մարզերում մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հուշարձանների և դրանց պատմական միջավայրի, վերականգնման աշխատանքների, հնագիտական հուշարձանների և մշակութային շերտերի վերաբերյալ հարցադրումներին առնչվող շրջայցերին.

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի մարտի 6-ից 9-ը ներառյալ, ժամը 09:00-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023թ. մարտի 9-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: