ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝

ՀՀ Լոռու մարզի «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

3)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` ՀՀ Լոռու մարզպետի անունով.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (loriqartughar@mail.ru) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (հեռ. 0322-2-10-24), Հասցե՝ ք. Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 12:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզպետարան, ք. Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ: