Ծրագրի անվանում

Ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթ: Ծրագրերի իրականացման ծառայությունները ձեռքբերելու նպատակով հայտարարվելու են մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով

  • «Թատերարվեստի նախագծեր»
  • «Երաժշտարվեստի նախագծեր»
  • «Պարարվեստի նախագծեր»
  • «Կերպարվեստի նախագծեր»
  • «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում»
  • «Մշակութային հեռուստանախագծեր»
  • «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»

Ծրագրի վերջնաժամկետ /եթե առկա է/

2024թ. ծրագրերի իրականացման ծառայությունների ձեռքբերման նպատակով մրցույթներ կհայտարարվեն 2023թ. հունիսի վերջին, հայտերը կբացվեն 2023թ. հուլիս-օգոստոս ամիսներին

Ծրագրի մասին

  • «Թատերարվեստի նախագծեր» անվանակարգով իրականացվող դրամաշնորհային մրցույթը նպատակ ունի ապահովելու թատերարվեստի բնականոն զարգացման շարունակականությունը, աջակցելու թատրոնի բնագավառում նախագծերի (բեմադրություններ, փառատոներ, մրցույթներ և այլն) իրականացմանը, նպաստելու ոլորտի արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, ամրապնդելու և Հայաստանում ու արտերկրում հանրահռչակելու արդի հայ թատերական մշակույթը, յուրացնելու միջազգային փորձը, խթանելու թատերական քննադատների ինստիտուտի ակտիվացումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեությունը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորումը:
  • «Երաժշտարվեստի նախագծեր» անվանակարգով իրականացվող դրամաշնորհային մրցույթը նպատակ ունի ապահովելու երաժշտարվեստի բնականոն զարգացման շարունակականությունը, աջակցելու երաժշտարվեստի բնագավառում նախագծերի (համերգների, փառատոներ, մրցույթներ և այլն) իրականացմանը, նպաստելու ոլորտի արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, ամրապնդելու և Հայաստանում ու արտերկրում հանրահռչակելու արդի հայ երաժշտական մշակույթը, յուրացնելու միջազգային փորձը, խթանելու երաժշտական քննադատների ինստիտուտի ակտիվացումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեությունը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների արվեստի հանդեպ հանրային իրազեկության բարձրացումը:
  • «Պարարվեստի նախագծեր» անվանակարգով իրականացվող դրամաշնորհային մրցույթը նպատակ ունի ապահովելու պարարվեստի զարգացման շարունակականությունը, աջակցելու պարարվեստի բնագավառում նախագծերի (համերգներ, բեմադրություններ, փառատոներ, մրցույթներ և այլն) իրականացմանը, նպաստելու ոլորտի արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, ամրապնդելու և Հայաստանում ու արտերկրում հանրահռչակելու արդի հայ պարարվեստը, յուրացնելու միջազգային փորձը, խթանելու պարարվեստի ոլորտում քննադատների ինստիտուտի ակտիվացումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեությունը:
  • «Կերպարվեստի նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթը նպատակ ունի խթանելու կերպարվեստի, դիզայնի, վիդեոարվեստի, լուսանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում զարգացման շարունակականությունը, աջակցելու բնագավառում նախագծերի իրականացմանը, նպաստելու ոլորտի արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, ամրապնդելու և Հայաստանում ու արտերկրում, հանրահռչակելու արդի հայ կերպարվեստը, յուրացնելու միջազգային փորձը, խթանելու կերպարվեստի բնագավառի քննադատների ինստիտուտի ակտիվացումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեությունը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորումը:
  • «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում» անվանակարգով իրականացվող դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի ապահովելու ստեղծագործական ներուժի բացահայտումն ու սոցիալ-հասարակական կյանքում անհատի լիարժեք ներգրավվածությունը ժամանակակից արվեստի միջոցով՝ անկախ ֆիզիկական և զարգացման առանձնահատկություններից:
  • «Մշակութային հեռուստանախագծեր» անվանակարգում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթը նպատակ ունի ապահովելու մշակութային հեռուստանախագծերի ստեղծման և հանրայնացման շարունակականությունը, բարձրացնելու մշակութային գործիչների և մշակույթի հանրային վարկանիշն ու ճանաչելիությունը, աջակցելու հեռուստատեսության բնագավառում մշակութային նախագծերի իրականացմանը, նպաստելու արվեստագետների ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, ամրապնդելու և Հայաստանում ու արտերկրում հանրահռչակելու արդի հայ մշակույթը:
  • «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր» անվանակարգում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթը նպատակ ունի ամրապնդել կրթության և մշակույթի փոխադարձ կապը, ապահովել հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման, ինչպես նաև կրթական տարբեր հարթությունների միջև շարունակականությունը, պահպանել ու զարգացնել արվեստի և մշակույթի բնագավառներում Հայաստանում ձևավորված գեղարվեստական կրթության ավանդույթները՝ համապատասխանեցնելով նոր տնտեսական հարաբերություններին, ժամանակակից պահանջներին և միջազգային կրթական չափորոշիչներին, բացահայտել մշակույթի և արվեստի ոլորտներում տաղանդավոր երեխաներին ու պատանիներին, ապահովել պայմաններ նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար, խթանել մանուկների և պատանիների հաղորդակցումը ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին, ապահովել գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիությունը, խթանել մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը, ապահովել մասնագետների կրթության շարունակականության գործընթացը, աջակցել մշակութային-կրթական ծառայությունների որակի բարձրացմանը, աջակցել Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացմանը:

Ովքեր կարող են դիմել

Հայտարարված մրցույթին հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը www.armeps.am համակարգի միջոցով ներկայացնում է հայտ: Հայտին կցվում են տվյալ անվանակարգի հրավերով նախատեսված համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները):

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մասնակիցը հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված`

1. ընթացակարգին մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն տվյալ անվանակարգի հրավերի հավելված N 1-ի.
2. համատեղ գործունեության պայմանագիրը, եթե մասնակիցները մրցույթին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով).
3. ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է տվյալ անվանակարգի հրավերով սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն՝ հավելված N 3-ի:

  1. կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
  2. տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  3. տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  4. ծրագրին առնչվող նյութեր՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում),
  5. նախկինում իրականացված միջոցառմանն առնչվող նյութեր՝ լուսանկարներ, լուսաբանման հղումներ (առկայության դեպքում):
  6. ֆինանսական նախահաշիվ` համաձայն հրավերի հավելված N 2-ի:

Կոնտակտներ, խորհրդատվություն

Նանե Կարապետյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ) – հեռ.՝ 010 599 631, էլ. փոստ՝ nane.karapetyan@escs.am:

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://minfin.am/hy/page/uxecuyc_dzernark/