- Ծրագրի մասին
ՀՀ կառավարությունը սահմանել է նախադպրոցական տարիքի երեխաների առնվազն 85 տոկոսի ընդգրկվածության ապահովման թիրախ, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին նախադպրոցական ծառայության հասանելիություն պետք է ապահովել առնվազն 23100 երեխաների համար, որն իրագործելու նպատակադրումներից են թվով 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքները, հանրապետության բազմաբնակավայր համայնքներում նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորումը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի լրամշակումը, հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը:
Հարցը հատկապես կարևոր է սոցիալական տարբեր խմբերի համար հասանելիության ապահովման նպատակով սոցիալապես անապահով ընտանիքների, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովումը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասով, որ առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ վերոնշյալ կարգով առաջարկվում է նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման համար պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման փուլային մոտեցում՝ հետևյալ ժամանակացույցով՝ հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.
1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները.
3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները։
Հղում՝
https://www.e-draft.am/projects/3144/about
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154530
- Ովքեր կարող են դիմել
ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ սահմնաված խմբերի համար՝ սահմանված ժամկետներում նախադպրոցական ուսումնական հաստատություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է ֆինանսավորում։
- Դիմելու կարգը՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման