• Ծրագրի մասին

Նախադպրոցական կրթությունը անձի հետագա զարգացման կարևոր գրավականներից է, որը փաստվում է բազմաթիվ հետազոտություններով։ Բացի անձի զարգացման համար առաջնահերթ կարևորությունից, նախադպրոցական ծառայությունների ցանցի զարգացումը հնարավորություն է տալիս ապահովելու որակյալ հանրակրթություն, ընդլայնել հանրային զարգացման հնարավորությունները։

ՀՀ համայնքների ֆինանսական հնարավորությունները, սակայն, խիստ սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնելու և դրանք համայնքներում կիրառելի դարձնելու:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի N 20-Ն հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգը», որի նպատակն է հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021 թվականին նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրման նպատակով անցկացված դրամաշնորհային մրցույթի արդյունքում դրամաշնորհ է հատկացվել հաղթող ճանաչված 10 համայնքների (բնակավայրերի):

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149862

  • Ովքեր կարող են դիմել

Համայնքներ, որտեղ առկա են նախադպրոցական որևէ ծառայություն չունեցող բնակավայրեր։

  • Դիմելու կարգը

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման պահանջների։

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման պահանջների։

  • Ծրագրի վերջնաժամկետ

Կոնտակտներ, խորհրդատվություն

Թեհմինե Կարախանյան, +374 010 599 619