• Ծրագրի մասին

Այս միջոցառմամբ իրականացվում է աոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում։

Սահմանամերձ համայնքների ուսհաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության՝ բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:

Այս աջակցությունից օգտվում են նաև նշված սահմանամերձ համայնքներում բնակվող միգրանտ սովորողները: Իրականացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 26.10. 2017թ. թիվ 1352-Ն որոշմամբ։

Հղում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=116946
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150917

  • Ովքեր կարող են դիմել

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

  • Դիմելու կարգը

  • Անհրաժեշտ փաստաթղթեր

Սահմանամերձ համայնքների ուսհաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։

  • Ծրագրի վերջնաժամկետ
  • Կոնտակտներ, խորհրդատվություն․

Հանրակրթության վարչություն, +374 599 619