Ծրագրի մասին

ՀՀ պետական բյուջեով ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղված մանկավարժներին հատկացվում է դրամական օժանդակություն:
Միջոցառմամբ՝

- փոխհատուցվում է սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում,

- փոխհատուցվում է այն մանկավարժների տրանսպորտային ծառայությունների ծախսը, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակավայրից տարբերվող այլ բնակավայրին (հեռավորությունը՝ 5 կմ) պատկանող հանրակրթական դպրոցի ուսուցիչ՝ 0,5 և ավելի հաստիքային դրույք ունեցող, կամ առանց դրույքային սահմանափակման, եթե տվյալ առարկայի միակ ուսուցիչն են:

Նպատակն է՝ ապահովել պայմաններ միջնակարգ կրթություն ստանալու համար բոլոր այն երեխաների համար, որոնց բնակավայրում առկա չէ տվյալ կրթական աստիճանում ծառայություններ տրամադրող ուսումնական հաստատություն, ինչպես նաև ապահովել այն մանկավարժների տրանսպորտային ծառայության փոխհատուցումը, որոնք տվյալ բնակավայրի բնակիչ չեն և առանց որոնց ներգրավվածության տվյալ առարկաների դասավանդումը չի կարող իրականացվել։

Այս աջակցությունից օգտվում են նաև այդ բնակավայրերում ապրող միգրանտ սովորողներն ու գործող մանկավարժները:

Իրականացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության՝ 25.09.2003թ. թիվ 1412-Ն որոշմամբ։

Հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=35515
https://www.arlis.am/documentview.aspx?docid=147248
https://kadrer.emis.am/

Ովքեր կարող են դիմել

Այս աջակցությունից օգտվում են մանկավարժները, ինչպես նաև այդ բնակավայրերում ապրող միգրանտ սովորողներն ու գործող մանկավարժները:

Դիմելու կարգը․

Համաձայն ՀՀ կառավարության՝ 25.09.2003թ. թիվ 1412-Ն որոշման և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 14․10․2020թ․ թիվ 40-Ն հրամանի։

Իրականացման գործընթացը կարգավորվում է համաձայն ՀՀ կառավարության՝ 25.09.2003 թ. թիվ 1412-Ն որոշման և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 14․10․2020 թ․ թիվ 40-Ն հրամանի։

https://www.arlis.am/documentview.aspx?docid=147248
https://kadrer.emis.am/

Ծրագրի վերջնաժամկետ

Անհրաժեշտ փաստաթղթեր

Համաձայն ՀՀ կառավարության՝ 25.09.2003թ. թիվ 1412-Ն որոշման և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 14․10․2020թ․ թիվ 40-Ն հրամանի։

Կոնտակտներ, խորհրդատվություն

Անձնակազմի կառավարման վարչություն, +374 010 599 659