Ծրագրի մասին

Գիտաշխատողին ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրին առնչվող միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգը հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. մայիսի 7-ի N 13-Ա/Ք հրամանով)

Ովքեր կարող են դիմել

Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ՀՀ գիտության կոմիտե գրավոր դիմում է կազմակերպության ղեկավարը` գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո:

Դիմելու կարգը

Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի համաձայն՝ Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ՀՀ գիտության կոմիտե գրավոր դիմում է կազմակերպության ղեկավարը` գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Կազմակերպության ղեկավարը ֆինանսական աջակցություն ստանալու դիմումի հետ միասին ՀՀ գիտության կոմիտե է ներկայացնում

  • գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցումը,
  • գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտը,
  • գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը (վերջին 3 տարիների ընթացքում հայտատուի գիտական հրապարակումների (մինչև տասը) և գիտական միջոցառումներում հրավիրված կամ բանավոր զեկույցների (մինչև հինգ) ցանկերը): Ընդունելի է նաև Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգում (https://grants.scs.am) գրանցված գործուղվող գիտաշխատողի անհատական (տասներկու նիշանոց) կոդը ներկայացնելը:
  • գործուղման ավարտից հետո Կոմիտե է ներկայացվում գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին Կազմակերպություն ներկայացրած հաշվետվության պատճենը` կցելով ուղևորի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները:

Ծրագրի վերջնաժամկետ

Կոնտակտներ, խորհրդատվություն

Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժին
Հեռ՝ 010 210 140 (+113)