Ծրագրի մասին

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող, ինչպես նաև գրական և մշակութային պարբերականներին: Նպատակը ազգային-քաղաքակրթական արժեքների տարածումն է, հայ մշակույթի ավանդույթների և նոր ձեռքբերումների արժևորումը, ժամանակակից ստեղծագործական մոտեցումների զարգացումը և Հայաստանում ծնվող նոր ու ստեղծարար արվեստի մասնագիտական գնահատումը:

Ազգային փոքրամասնությունների լեզուներով Հայաստանում լույս տեսնող պարբերականները լուսաբանում են համայնքի մշակութային անցուդարձը, հասարակական կյանքը: Ծրագրի շնորհիվ այդ համայնքները կարողանում են պահպանել իրենց ազգային լեզուն, բանահյուսությունը, մշակույթը, ավանդույթները: Գրական, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներին աջակցությունը թույլ է տալիս ավելացնել հեղինակային նյութերի, արվեստագիտական և գրաքննադատական հոդվածների քանակը, հետևաբար՝ խթանում մամուլի և գրական ժանրերի բազմազանության զարգացումը:

Ովքեր կարող են դիմել

Դրամաշնորհին կարող են դիմել հետևյալ իրավաբանական անձինք.

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ

Դիմելու կարգը

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել literature@escs.am էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով պարբերականի անվանումը:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտատուն պետք է ներկայացնի՝

  • լրացված հայտը,
  • պարբերականի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը,
  • պարբերականի նախագիծը, որ պետք է ներառի՝
  • պարբերականի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների, զարգացման հայեցակարգը,
  • նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
  • տարածման և գովազդատեղեկատվական միջոցառումների եղանակն ու գործիքակազմը,
  • սոցցանցերում և համացանցում դիրքավորման մասին տեղեկությունները,
  • պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր պարբերականներ),
  • էլեկտրոնային պարբերականի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը,
  • ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:

Ծրագրի վերջնաժամկետ - սահմանվում է հայտարարությամբ:

Կոնտակտներ, խորհրդատվություն

Բովանդակային հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուքիասյանին, (հեռախոս՝ 010 599 629, էլ. փոստ՝ tateviksukiasyan81@mail.ru):