Ծրագրի մասին

Ծրագիրը պետք է ներառի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացի ընդլայնման և արդյունավետության բարձրացման բովանդակություն` սոցիալական, էթնիկ, տարիքային խմբերի ներուժի կիրառմամբ, ուղղված լինի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը և կրթամշակութային ծրագրերի իրականացմանը, նպաստի զինծառայողների համար ավանդական արհեստագործության ծրագրերի իրականացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանությանը, ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը:

Ծրագրի հայտարարությունը կազմվել է ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն (ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 97-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով) որոշմամբ հաստատված «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի համաձայն;

Ովքեր կարող են դիմել Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դիմելու կարգը

Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով անձը մուտք է գործում www.armeps.am հասցեով գործող կայք և լրացնում համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրում է համակարգ: Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս պարագայում իրականացվում է գրանցման նոր գործընթաց:

Անհրաժեշտ փաստաթղթեր
Ներկայացված ծրագրի գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Մասնակցելու դիմում-հայտարարություն` համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության հավելված N 1-ի,
2) Ֆինանսական նախահաշիվ՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության հավելված N 2-ի,
3)Ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն՝ հավելված N 3-ի,
4) Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեները,
5) Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
6) Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
7) Ծրագրին առնչվող նյութեր` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում):

Ծրագրի վերջնաժամկետ -սահմանվում է հայտարարությամբ:

Կոնտակտներ, խորհրդատվություն

Ծրագրի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել մասնագիտական խմբի քարտուղար` ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին (hեռախոս՝ 010 599 629, էլ. փոստ՝ nkilichyan17@gmail.com):

Տեսանյութեր /հղումը, եթե առկա են տեսանյութեր ծրագրից օգտվելու վերաբերյալ/

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://minfin.am/hy/page/uxecuyc_dzernark/