Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան պետական բյուջեով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև այլ աղբյուրներից նախատեսված ծախսերի հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները.
  2. իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի կազմման գնահատումը, էլեկտրոնային PPCM համակարգի միջոցով գնման գործընթացների վերաբերյալ տվյալների մուտքագրումը և գնման գործընթացների ստեղծումը.
  3. իրականացնում է էլեկտրոնային ARMEPS և Eauction համակարգերով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները.
  4. իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
  5. իրականացնում է գնահատող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը.
  6. իրականացնում է պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման պայմանագրերի նախագծերի, պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան համաձայնագրերի կազմման աշխատանքները.
  7. իրականացնում է պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման ընթացակարգի արձանագրությունների կազմման աշխատանքները.
  8. իրականացնում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի մասին հայտարարությունների կազմման աշխատանքները.
  9. իրականացնում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների կազմման աշխատանքները PPCM համակարգում.
  10. իրականացնում է www.gnumner.am կայքում Նախարարության, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող պատվիրատուների կողմից կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
  11. իրականացնում է գնման գործընթացների վերաբերյալ Նախարարության կայքում տեղեկատվություն տեղադրելու նպատակով գնման ընթացակարգերի արձանագրությունների և դրանցում զետեղված տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման աշխատանքները.
  12. իրականացնում է Նախարարության գնումների վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններից նշված հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրումը, ամփոփումը և միասնական հաշվետվության կազմման աշխատանքները.
  13. իրականացնում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին շրջաբերականների միջոցով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, պարզաբանումների մասին տեղեկացման աշխատանքները.
  14. օժանդակում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների իրականացման աշխատանքներին.
  15. իրականացնում է գրությունների, տեղեկանքների, հրամանների և հաշվետվությունների, ինչպես նաև զեկուցագրերի, առաջարկությունների և եզրակացությունների կազմման աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

Կրթություն, որակավորման աստիճանը`

Ուղղություն - Գործարարություն, վարչարարություն և իրավունք, կամ սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Ոլորտ - Գործարարություն և վարչարարություն, կամ Սոցիալական և վարքաբանական գիտություններ

Ենթաոլորտ - Տնտեսագիտություն

  1. Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի թիվ 534-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 386-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 01.03.2023 – 03.03.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 267072 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: