• Ծրագրի մասին

    Բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին:

    «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 6 մաս 4, ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշում

    Ովքեր կարող են դիմել

    Ծրագրից կարող են օգտվել`

  • ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողները,
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողները,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողները,
  • սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները,
  • պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները:
  • Դիմելու կարգը

Նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է բուհում ներկայացնել դիմում.

  • առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում,
  • հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում,
  • կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք):

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (010 599 627)

ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։