• Ծրագրի անվանում

Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի վերադար

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում վարձու աշխատող հանդիսացող անձանց վճարված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով: Այդ գումարը պետք է չգերազանցի ՀՀ-ում հավատարմագրված բուհերի՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ուսման համար վճարված գումարը:

Ովքեր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշմամբ սահմանված մասնագիտություններից որևէ մեկով ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող՝ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

Դիմելու կարգը

Բուհի (հաստատության) նկատմամբ պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարելու դեպքում անհրաժեշտ է բուհ ներկայացնել դիմում հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա կամ դրան հաջորդող երկու տարիների սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
  • բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար):

Կոնտակտներ, խորհրդատվություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն (010 599 626):

ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։