Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության մշակման աշխատանքները.
  2. Իրականացնում է ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան մշակութային ժառանգության բնագավառին վերաբերվող ՀՀ ազգային զեկույցների պատրաստմանն առնչվող աշխատանքներ.
  3. իրականացնում է հուշարձանների պետական հաշվառման աշխատանքների նկատմամբ հսկողություն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ նոր հայտնաբերված օբյեկտների, նորահայտ հուշարձանների պահպա­նու­թյան ուղղությամբ.
  4. Իրականացնում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի ուսումնասիրում և ներկայացնում է եզրակացություն դրանց վերաբերյալ, իրականացնում է դրանց համաձայնեցման և հաստատման գործընթացները.
  5. Իրականացնում է օրենսդրությամբ սահմանված նոր հայտնաբերված օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթացի կազմակերպումը.
  6. Իրականացնում է կադաստրային տվյալների ձեռք բերման, գրանցման, անշարժ գույքի վկայա­կա­ն­ներ ստանալու աշխատանքները.
  7. իրականացնում է պատմական բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանք­ների և նախագծերի կազմման աշխատանքները,
  8. իրականացնում է հուշարձանների կադաստրի կազմման նպատակով հուշարձան­ների կադաստրային տվյալների ձեռք բերման, գրանցման, անշարժ գույքի վկայա­կա­ն­ներ ստանալու աշխատանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1) Կրթություն, որակավորման աստիճանը`
Ուղղություն – Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն, կրթություն, հումանիտար գիտություններ և արվեստ,
Ոլորտ - Ճարտարապետություն և շինարարություն, կրթություն, հումանիտար գիտություններ,
Ենթաոլորտ – ճարտարապետություն և քաղաքաշինություն, առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն, պատմություն և հնագիտություն,
Մասնագիտություն – ճարտարապետություն,

2) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 28.02.2023 – 02.03.2023թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 267072 /երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: