Ռուսական արվեստի թանգարանի դիմաց (հասցե՝ Իսահակյան 38) փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի ռուսական Մասլենիցա տոնը, որը Ռուսաստանում նշվում է հին ժամանակներից։ Այն նվիրված է ձմռան հրաժեշտին և գարնան գալստյանը։

Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա․ Աբրահամյանի հավաքածու) և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Ավանդույթի համաձայն՝ տոնակատարությունը տևում էր մեկ շաբաթ. յոթ օր մարդիկ կազմակերպում էին զվարճալի տոնակատարություններ, զվարճանքներ, թխում էին բլիթներ, գնում միմյանց հյուր, ապա կատարվում է Մասլենիցա խրտվիլակի այրումը:

Փետրվարի 26-ին թանգարանը կփորձի վերստեղծել Մասլենիցայի ավանդույթներն ու զվարճանքները: Տոնակատարությունների ժամանակ հյուրերին սպասվում են մրցույթներ, խաղարկություններ և ամենակարևորը, ռուսական նրբաբլիթներ՝ որպես ջերմության, հյուրընկալության և արևի խորհրդանիշ: