ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի և կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որի համատեքստում քննարկվել են նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարին են ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման շուրջ: