ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին:

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության, արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր, անսահման հնարավորություն է տալիս այն անընդհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է մանրամասն ուսումնասիրել էպոսը, նախ սեփական բացահայտումներ անել, մեկնաբանել կերպարները, այնուհետև գրավոր ներկայացնել տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես էպոսի վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ առանձին կերպարների և բովանդակային բաղադրիչների:

Մասնավորապես՝ կարելի է անդրադառնալ.

  • էպոսի անվանմանը, ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը,
  • կերպարներին,
  • կանանց կերպարներին,
  • Սասունցի Դավթին՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպարի,
  • էպոսի կերպարներին և դասերին մեր օրերում,
  • էպոսում արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր,
  • պատմականին և միֆին էպոսում,
  • էպոսում արտահայտված աշխարհայացքային և մասնավորապես՝ սոցիալական արժեքներին,
  • այլ:

Ինչպե՞ս դիմել

Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով, որոնք պետք է ունենան ղեկավարներ:
Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թ. մարտի 10-ը գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4113iXn:

Աշխատանքները մինչև 2023 թ. մայիսի 31-ը պետք է ուղեկցող նամակով ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի norararutyun1@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր» վերնագիրը) նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնակիցների գնահատման հիմքերը

ԿԶՆԱԿ-ի ձևավորած գնահատման հանձնաժողովը կառանձնացնի և կգնահատի միայն ինքնուրույն, հիմնավորված, հետաքրքիր բացահայտումներով աշխատանքները: Աշխատանքների ծավալը՝ մինչև 5 տպագիր էջ, տառատեսակը՝ «GHEA Grapalat», տողամիջյան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով: «GHEA Grapalat» ֆոնտը կարելի է ներբեռնել fonter.am կայքից:

Մեթոդական աջակցություն մանկավարժին

2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին գրանցված մասնակիցների համար կկազմակերպվի «Սասնա ծռեր» էպոսն ուսումնասիրած տարբեր ոլորտների մասնագետների հետ առցանց 6 հանդիպում՝ մանկավարժներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Ամփոփում

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը: Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկանան անհատական նամակներից, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության www.escs.am պաշտոնական կայքից:


ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորդի նախարարութիւնը եւ
Կրթութեան զարգացմանեւնորարարութիւններու ազգային կեդրոնը

կը յայտարարէ համահայկականաշակերտական աշխատաժողով՝ նուիրուած«Սասնայ ծռեր» դիւցազներգութեան

Ընդհանուր դրոյթներ.

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սփորդի նախարարութիւնն ու Կրթութեան զարգացման և նորարարութիւններու ազգային կեդրոնը 2023 թուականին կը կազմակերպեն Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նուիրուած «ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ» ազգային դիւցազներգութեան։

«Սասնայ ծռեր» դիւցազներգութիւնը՝ որպէս ազգային բնաւորութեան, հոգեբանութեան, պատմութեան, արժեհամակարգի կարեւորագոյն գրական աղբիւր, անսահման հնարաւորութիւն կու տայ ան, անընդհատ նորովի բացայայտելու, ներկայացնելու, ազգային արժէքները գնահատելու, պահպանելու, անցեալի դասերը վերլուծելու, արժեւորելու, գաղտնագրերը վերծանելու, ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի նպատակը.

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնայ ծռեր» դիւցազներգութեան կարեւորութիւնը և նպաստել աշակերտներու պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողութիւններու զարգացմանը:


Աշխատաժողովի մասնակիցները.

Աշխատաժողովին կրնան մասնակցիլ սփիւռքի բոլոր տեսակի կրթօջախներու 13-18 տարեկան սաները:

Աշխատաժողովի մասնակիցներէն կ՝ակնկալուի.

Աշխատաժողովի մասնակիցներէն կ՝ակնկալուի մանրամասն ուսումնասիրել դիւցազներգութիւնը, նախ՝ փորձել ընել սեփական բացահայտումներ,, մեկնաբանել կերպարները և այնուհետեւ գրաւոր ներկայացնել տպաւորութիւնները, բացահայտումները, իմաստաւորումներն ինչպէս դիւցազներգութեան վերաբերեալ ամբողջութեամբ, այնպէս ալ՝ առանձին կերպարներու և բովանդակային բաղադրիչներու: Մասնաւորապէս՝ կարելի է անդրադառնալ.

  • դիւցազներգութեան անուանման,, ստեղծման, պատմութեանը, նշանակութեանը
  • կերպարներուն
  • կիներու կերպարներուն
  • Սասունցի Դաւթին՝ որպէս հայ ժողովուրդի հաւաքական կերպարի
  • դիւցազներգութեան կերպարներուն, մեր օրերուն ,դիւցազներգութեան դասերը մեր օրերուն
  • Դիւցաներգութեան մէջ արտացոլուած տօները, աւանդոյթները և այլ ազգագրական նիւթերը, նշել, թե որոնք են պահպանուած մինչև այսօր
  • պատմականն ու միֆը դիւցազներգութեան մէջ
  • Դիւցազներգութեան մէջ արտայայտուած աշխարհահայացքային և մասնաւորապէս՝ սոցիալական արժէքներուն
  • այլ

Մասնակցելու կարգը.

Աշխատաժողովին կարելի է մասնակցիլ անհատապէս կամ 5 հոգինոց խումբերով: Խումբը պետք է ունենայ ղեկավար:

Աշխատաժողովին մասնակցիլ ցանկացողները պէտք էմինչև 2023թ. մարտի 10-ըգրանցուին հետեւալ յղումով. https://bit.ly/4113iXn

Աշխատանքները մինչև2023թ. մայիսի 31-ը պէտք է ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամ՝norararutyun1@gmail.comէլ.փոստի հասցէին՝ («Թեմա» բաժնի մէջ անպայման նշելով «Սասնայ ծռեր» վերնագիրը) ուղեկցող նամակով՝ նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անուանումը, մասնակիցներու անունները, ղեկավարի անունը և ելեկտրոնային փոստի հասցէն:

Մասնակիցներուն գնահատման հիմքերը.

ԿԶՆԱԿ-ի կողմէ ձեւաւորուած գնահատման յանձնաժողովի կողմէն կ՝առանձնացուին և կը գնահատուին միայն ինքնուրոյն, հիմնաւորուած, հետաքրքիր անձնական բացայայտումներով աշխատանքները: Աշխատանքներու ծաւալը՝ մինչեւ 5 տպագիր էջ, տառատեսակը՝ GHEA Grapalat, տողամիջեան տարածքը՝ 1,5։
Կարելի է աշխատանքը ներկայացնել սահիկաշարով:

GHEA Grapalat ֆոնտը կարելի է ներբեռնել fonter.am կայքէն:

Մեթոդական աջակցութիւն մանկավարժին.

2023թ. մարտ-ապրիլամիսներուն, գրանցուած/արձանագրուած մասնակիցներու համար կը կազմակերպուի 6 առցանց հանդիպում՝ «Սասնա ծռեր» դիւցազներգութեան ուսումնասիրած տարբեր ոլորտներու մասնագետներու հետ՝ մանկավարժներու մեթոտական աջակցութիւն ցուցաբերելու նպատակով:


Աշխատաժողովի ամփոփումը.

Մասնագիտական յաձնաժողովի աշխատանքը կ՝ամփոփուի և կը հրապարակուիմինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը: Արդյիւնքներու մասին մասնակիցները կը տեղեկանան անհատական նամակներով, ինչպէս նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան պաշտօնականwww.escs.amկայքէն:

Ժամանակացոյցը.

1.Մասնակցելու համար գրանցում/արձանագրութիւն-մինչեւ մարտի 10-ը, 2023թ.
2.Առցանց սեմինարներու կազմակերպում - մարտ-ապրիլ, 2023թ.
3.Աշխատանքներու ներկայացում - մինչեւ մայիսի 31-ը, 2023թ.
4.Արդյիւնքներու ամփոփում և հրապարակում - 2023թ. սեպտեմբեր