Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

  1. ​​​​​ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ ճարտարապետություն և շինարարություն կամ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

1) իրականացնում է արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանությունը,

2) քննարկում և իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանվածության վտանգի դեպքում ամեն տեսակի աշխատանքների և տնտեսական գործունեության դադարեցման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Իրավապահ համապատասխան մարմիններին փոխանցելու նպատակով կազմում է ակտեր և արձանագրություններ արգելոց-թանգարաններին և պատմամշակութային անշարժ հուշարձաններին, դրանց տարածքներին հասցված վնասին համապատասխան պատասխանատվություն սահմանելու համար:

3) հաստատում է արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը,

4) իրականացնում է թանգարանային առարկաների և հավաքածուների հայտնաբերում և հավաքում՝ գիտարշավների, գնումների, նվիրատվությունների, կտակների միջոցով,

5) կազմակերպում է պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ ու խորհրդակցություններ,

6) կազմակերպում է մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններ ու ցուցահանդեսներ:

Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

/Կանոնադրությունը կցվում է/

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

  • դիմում՝ (ձևը կցվում է).
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
  • երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
  • անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
  • Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
  • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
  • օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2023 թվականի մարտի 29-ին:
  • Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
  • Պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  • Ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 28-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 1030-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 340000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. փետրվարի 13-ից մինչև մարտի 3-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010/599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

«Աշխատանքային օրենսգիրք», հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88, 99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121,124, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 192, 206, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26, 26.1,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5-14, 18-20, 25-30, 35-43, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=107521
«Հողային օրենսգիրք» հոդվածներ՝ 23,60, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150513

/Թեստային հարցերի նմուշը կցվում է/

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն).

մասնագիտական գիտելիքների ստուգում՝

«Աշխատանքային օրենսգիրք» հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722,
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=107521
«Հողային օրենսգիրք» հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150513

անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

  1. Կազմակերպության անվանումը
  2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
  3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև մարտի 3-ը ներառյալ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am: