ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ նախաձեռնում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) ։

Քննարկման աշխատանքային լեզուն հայերենն է, որը կուղեկցվի անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Խնդրում ենք գրանցումներն իրականացնել մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 18։00-ն՝ լրացնելով Google Form կարճ ձևաթուղթը:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով թեմայի նկատմամբ լայն շրջանակների հետաքրքրվածությունը՝ գրանցվողներին հնարավորություն կընձեռվի միջոցառմանը մասնակցել նաև առցանց ձևաչափով (գրանցումից հետո մասնակիցներին կտրամադրվի համապատասխան հղում. առաջին 100 գրանցվողները կհրավիրվեն առդեմ քննարկման):

Քննարկման ընթացքում կներկայացվի նաև Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած՝ կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ «ՍԻՎԻՏՏԱ ԱՄ» կազմակերպության կողմից իրականացված Հայաստանի կրթության ոլորտի վերլուծությունը: