ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. փետրվարի 6-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. մարտի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում, հասցեն՝ ք. Վանաձոր, Վարդանանց 96: Տեղեկությունների համար զանգահարել 041-33-53-95 հեռախոսահամարով, էլ. հասցե` vardandolmajyan@mail.ru: