ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. փետրվարի 3-ի N 177-Ա/2 հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Այս տարի մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 34 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6 գիտական թեմա:

Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. փետրվարից: