«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում փետրվարի 1-ին և 2-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա ռուս աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Դենիս Մացուևը:

Դենիս Մացուևը փետրվարի 1-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Կհնչի Ռախմանինովի դաշնամուրի N 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին նույն դահլիճում անվանի երաժիշտը հանդես կգա մենահամերգով: Կհնչեն Չայկովսկու «Տարվա եղանակները», Ռախմանինովի N2 Էտյուդ-պատկերը և N5 Պրելյուդը, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները: