ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 13:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոցում:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. մարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Մաքենիս: Տեղեկությունների համար զանգահարել 094-64-65-94 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ makenis@schools.am: