2023 թվականի փետրվարի 2-ին` ժամը 15.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Կառավարական տուն 2-րդ մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա հանրային քննարկում e-draft տեղեկատվական հարթակում տեղադրված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ:

Հանրային քննարկմանը կարող են մասնակցել մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի (այդ թվում՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի), կրթության ոլորտի ուսուցչական արհմիությունների ներկայացուցիչներ, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող բաժինների աշխատակիցներ (յուրաքանչյուր կառույցից՝ առավելագույնը 2 անձ):

Հանրային քննարկմանը ներկայանալու համար նախապես՝ մինչև փետրվարի 1-ը ներառյալ, alina.hakobyan@escs.am էլեկտրոնային փոստի հասցեին անհրաժեշտ է ուղարկել մասնակիցների անունը և ազգանունը (նշելով կազմակերպության անվանումը)՝ վերջիններիս մուտքը նախարարություն ապահովելու համար:

Քննարկման մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: