ՄԿՈւ ծրագրամեթոդական և փորձաքննության բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝
ա) իրականացնել պետական կրթական չափորոշիչների (այսուհետ ՊԿՉ), ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի մշակման աշխատանքներ կազմակերպում,
բ) իրականացնել պետական կրթական չափորոշիչների (այսուհետ ՊԿՉ), ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի վերանայման աշխատանքների կազմակերպում,
գ) իրականացնել ՄԿՈՒ հաստատություններում պարտադիր և փորձարարական կարգով ներդրված պետական կրթական չափորոշիչների և մոդուլային ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների մշտադիտարկման և փորձարկման արդյունքների վերլուծական աշխատանքներ,
դ) մասնակցել ոլորտային հանձնաժողովների կողմից ՊԿՉ փորձաքննության կազմակերպման աշխատանքներին,
ե) մասնակցել բաժնի փորձագիտական աշխատանքներին (ՊԿՉ, մոդուլային ուսումնական ծրագրեր, ուսումնական պլաններ, փորձարարական ծրագրեր, լրացուցիչ կրթական ծրագրեր և այլն),
զ) մասնակցել բաժնի աշխատանքային պլանից բխող նպատակային ծրագրերի մշակման կամ իրականացման աշխատանքներին,
է) կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն,
ը) նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կրթության կազմակերպման աշխատանքային փորձ (առնվազն հինգ տարի, առավելությունը կտրվի ՄԿՈՒ ուսումնական հաստատությունում աշխատած թեկնածուին)։
- Ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր կազմելու կարողություն։
- Համակարգչային հմտություններ.
- Տեքստային խմբագիր MS WORD-ով վարժ աշխատելու կրողություն
- PowerPoint համակարգով տեսասահիկ պատրաստելու կարողություն,
- MS EXCEL Էլեկտրոնային աղյուսակներ կազմելու կարողություն,
- Ինտերնետից օգտվելու կարողություն,
- Համակարգչային տեխնիկայից (scaner,printer) օգտվելու կարողություն:
- Թիմում լավ աշխատելու, գործընկերություն ստեղծելու, աշխատանքներ կազմակերպելու, ժամանակի արդյունավետ կառավարման ունակություններ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
- Հայերեն՝ գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։
- Օտար լեզուների իմացություն, 2-ից ավել օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Դիմումների ընդունման ժամկետն է` 30.01.2023 – 7.02.2023 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 190.000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
- գրավոր դիմում` (ձև 1, կցված է) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (ձև 2, կցված է),
- թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ ncvetd@gmail.com):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.02.2023 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց: Հարցազրույցի փուլը կկայանա ս/թ. փետրվարի 10-ին` ժամը 1130-ին, հեռավար ձևաչափով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-07 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 17:30: