ՄԿՈւ ծրագրամեթոդական և փորձաքննության բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

ա) կազմակերպել ուսումնամեթոդական գրականության մշակման և փորձաքննության աշխատանքների գործընթացը,
բ) համակարգել ուսումնամեթոդական գրականության բաշխման աշխատանքները,
գ) մասնակցել ոլորտային հանձնաժողովների կողմից պետական կրթական չափորոշիչների փորձաքննության կազմակերպման աշխատանքներին,
դ) մասնակցել պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համակարգման, փորձքննության իրականացման աշխատանքներին,
ե) մասնակցել բաժնի աշխատանքային պլանից բխող նպատակային ծրագրերի մշակման կամ իրականացման աշխատանքներին,
զ) կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն,
է) նախա­պատ­­­­րաս­տել առա­ջար­կու­թյուններ, տեղեկանքներ, զեկու­ցա­գրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կրթության կազմակերպման աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի, առավելությունը կտրվի ՄԿՈՒ ուսումնական հաստատությունում աշխատած թեկնածուին
  3. Ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր կազմելու կարողություն։
  4. Համակարգչային հմտություններ․
  • Տեքստային խմբագիր MS WORD-ով վարժ աշխատելու կրողություն
  • PowerPoint համակարգով տեսասահիկ պատրաստելու կարողություն,
  • MS EXCEL Էլեկտրոնային աղյուսակներ կազմելու կարողություն,
  • Ինտերնետից օգտվելու կարողություն,
  • Համակարգչային տեխնիկայից (scaner,printer) օգտվելու կարողություն:
  1. Թիմում լավ աշխատելու, գործընկերություն ստեղծելու, աշխատանքներ կազմակերպելու, ժամանակի արդյունավետ կառավարման ունակություններ,
  2. Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
  3. Հայերեն՝ գրավոր և բանավոր գերազանց հմտություններ։
  4. Օտար լեզուների իմացություն, 2-ից ավել օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմումների ընդունման ժամկետն է` 30.01.2023 – 7.02.2023 թթ.:

Աշխատավարձի չափը՝ 190.000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

  1. գրավոր դիմում` (ձև 1, կցված է) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
  2. անձնագրի պատճենը,
  3. ինքնակենսագրություն (ձև 2, կցված է),
  4. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  5. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  6. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ ncvetd@gmail.com):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.02.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց: Հարցազրույցի փուլը կկայանա ս/թ. փետրվարի 10-ին` ժամը 1000-ին, հեռավար ձևաչափով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-07 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 17:30: