ՄԿՈՒ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի մասնագետի հիմնական գործառույթներն են.
- Հետևել mkuzak.am և vetarmenia.am կայքերի բնականոն աշխատանքներին,
- Իրականացնել կայքերի ֆունկցիոնալ կառավարում (նոր դաշտերի և բաժինների ստեղծում, համալրում),
- Իրականացնել կայքերի բովանդակության կառավարում (տեղեկատվության հավաքագրում և համալրում, տեղադրում),
- Իրականացնել կայքերի դիզայնի փոփոխություններ,
- Կազմել հեռավար դասընթացների փաթեթներ՝ տրված նյութերի հիման վրա,
- Տեղադրել հեռավար դասընթացները vetarmenia.am կայքում,
- Վարել կենտրոնի Facebook, LinkedIn, և Youtube էջերը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն,
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն/ռուսերեն),
- Տեքստերի խմբագրման և սրբագրման կարողություն,
- Վիդեոների մոնտաժման կարողություն,
- Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու կարողություն,
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,
- Սոցիալական էջերի վարման փորձ,
- Կայքերի հետ աշխատանքային փորձ:
Կցել նաև վերջին 5 տարիների մասին կարճաժամկետ դասընթացների մասնակցության մասին վկայականները:
Դիմումների ընդունման ժամկետն է` 30.01.2023 – 7.02.2023 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 190.000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
- գրավոր դիմում` (ձև 1, կցված է) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրություն (ձև 2, կցված է),
- թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ ncvetd@gmail.com):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 07.02.2023 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց: Հարցազրույցի փուլը կկայանա ս/թ. փետրվարի 10-ին` ժամը 1100-ին, հեռավար ձևաչափով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-07 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 17:30: