Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է հուշարձանների վերականգնման ոլորտի պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի մշակման աշխատանքներին,
  2. մասնակցում է ՀՀ պետական բյուջեի մշակման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագերի մշակման աշխատանքներին,
  3. մասնակցում է հուշարձանների ոլորտի մասով Նախարարության գործունեության տարեկան ծրագրի, պետական պատվերի ձևավորման գործընթացին.
  4. մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցման գործընթացին,
  5. մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման նախագծային առաջադրանքների և նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու, նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցման գործընթացին,
  6. մասնակցում է տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքների ուսումնասիրման գործընթացին,
  7. մասնակցում է հուշարձանների վերականգնողական, դրանց առնչվող հետախուզման և պեղման աշխատանքների ուսումնասիրման աշխատանքներին.
  8. իրականացնում է վտանգված և վթարային վիճակում գտնվող հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու աշխատանքները.
  9. Իրականացնում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներին վերաբերող շտեմարանների վարման տեղեկատվության մատչելիությունն ապահովող աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. ՀՀ քաղաքացիություն
  2. Կրթություն, որակավորման աստիճանը

1) Ուղղություն – ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն կամ կրթություն կամ հումանիտար գիտություններ և արվեստ,
2) Ոլորտ – ճարտարապետություն և շինարարություն կամ կրթություն կամ հումանիտար գիտություններ,
3) Ենթաոլորտ – Ճարտարապետություն և քաղաքաշինություն կամ առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն կամ պատմություն և հնագիտություն,
4) Մասնագիտություն – Ճարտարապետություն:
3. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմամբ հաստատված կարգ, ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 22-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին N 1357-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
4. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
5. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
6. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշխատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև աշխատողի վերադարձը՝ երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդից:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` հունվարի 27, 30 և 31-ը ներառյալ:
  • Աշխատավարձի չափը՝ 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց)
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am)
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: