ՀՀ Արարատի մարզի «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Արարատի պետական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատի պետական քոլեջում, հասցեն՝ ք. Արարատ, Խանջյան 67: Տեղեկությունների համար զանգահարել 0234-4-41-01, 099-97-27-47 հեռախոսահամարներով, էլ. հասցե` collegeararat@mail.ru: