ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Հուշագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
- աջակցություն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և առաջխաղացմանը՝ ձգտելով երեխաների ավելի արդիական և լիարժեք կրթության ապահովմանը,
- աջակցություն ներառական կրթության համատեքստում արտադպրոցական խմբակների ստեղծմանը, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը,
- աջակցություն ներառական կրթության համատեքստում մշակութային համագործակցության զարգացմանը:
Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ թատրոնի անվանի արվեստագետների հետ, համատեղ իրականացնել թատերական ներառական ներկայացումներ, անցկացնել վարպետության դասեր, միջոցառումներ, մասնագիտական կլոր սեղան-քննարկումներ և այլն:
Կողմերը վստահություն են հայտնել, որ արդյունավետ համագործակցությամբ կնպաստեն ներառական կրթության համատեսքստում կրթական, մշակութային, ուսումնական և նորարարական համագործակցության զարգացմանը՝ նպաստելով ներառական կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ընդլայնմանը: