Կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի պետի հիմնական գործառույթները՝

  • Ապահովում է հանրակրթության ոլորտի հետազոտությունների իրականացման, ներառյալ ուսուցման գնահատման տվյալների վերլուծության գործընթացը:
  • Ապահովում է քանակական և որակական մեթոդաբանություններով հետազոտությունների իրականացումը ներառելով, բայց չսահմանափակվելով ապացույցների սինթեզով, խոր գրականության տեսությամբ։
  • Ապահովում է հետազոտությունների հիմքով առաջարկությունների մշակման և դրամական ռեսուրսների մոբիլիզացման գործընթացը։
  • Կազմակերպում է հանրակրթական հետազոտությունների կազմակերպման և որակի երաշխավորման ուղեցույցների կազմման և տրամադրման գործընթացը։
  • Ապահովում է հանրակրթական հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքների օգտագործման համար համապատասխան ֆինանսավորման հնարավորությունների ցանկերը բացահայտելու և կազմելու գործընթացը:
  • Ստեղծու և պահպանում է գործընկերություն հետազոտողների, քաղաքականություն մշակողների, տեղական և միջազգային դոնորների հետ` ժամանակին բացահայտելու դրամահավաքի պատուհանները և առաջնահերթությունները:
  • Նպաստում է հանրակրթական հետազոտությունների հետազոտությունների արդյունքների և հարակից քաղաքականության առաջարկությունների և լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանը երկրում:
  • Իրականացնում է հետազոտական նյութերի սինթեզ՝ հասարակությանը դրանց տվյալների հեշտ հասանելիության և քաղաքականության մեջ ներդրման նպատակով:
  • Մասնակցում է հետազոտական համաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին, այդ թվում՝ երկրի մակարդակով, ինչպես նաև զեկուցումներ կարդա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր համաժողովներում:
  • Ներկայացնում է հետազոտությունների ամփոփագրերը քաղաքականության և որոշումներ կայացնողներին առաջարկելով դրանց արդյունքների օգտագործման եղանակներ:
  • Մասնակցում և դյուրացնում է միջառարկայական հետազոտություններին` տարբեր միջֆունկցիոնալ թիմերում և խորհրդակցություններում ներգրավվելու միջոցով, ներառյալ տարեկան արդյունքների զեկույցների պատրաստում և գրասենյակային սեմինարներին մասնակցություն:
  • Նպաստում է հետազոտական և քաղաքականության մշակման՝ գործընկերների հետ համատեղ առաջարկությունների կազմմանը, հետազոտությունների և տվյալային ապացույցների համար դրամահավաքի կազմակերպման աշխատանքներին:
  • Գործում է որպես կոնկտակտային անձ՝ ԿԶՆԱԿ-ի կողմից հետազոտությունների ներկայացման առանցքային հանդիպումներում և շահերի պաշտպանության, ջատագովության գործունեության համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1Բարձրագույն կրթություն:
2․
Կրթության ոլորտում ազգային կամ միջազգային մակարդակներում հետազոտությունների աշխատանքային փորձ (առնվազն հինգ հրապարակված հետազոտություն)։
3.Հանրակրթական քաղաքականությունների և համակարգերի հետազոտման փորձ:
4․
Հետազոտական գործիքների՝ Microsoft Excel, SPSS, R, Nvivo։
5․
Թիմում լավ աշխատելու և գործընկերություն ստեղծելու և ղեկավարելու ունակություն։
6․
Գրավոր և բանավոր հաղորդակցության, այդ թվում ծավալուն հետազոտական զեկույցներ և ամփոփագրեր պատրաստելու գերազանց հմտություններ։
7․
Հայերեն՝ գրավոր և բանավոր գերազանց հմտություններ
8․ Օտար լեզվի իմացություն։

Դիմումների ընդունման ժամկետն է` 11.01.2023 – 20.01.2023 թթ.:

Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.01.2023 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունվարի 25-ին` ժամը 1000-ին հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: